Հայկական սփյուռքի գլխավոր խնդիրը մայրենի լեզվի պահպանումն է

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական համայնքը փորձում է լուծել իր խնդիրները ինչպես պետական, այնպես էլ ներհամայնքային մակարդակով, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: «Համայնքն ունի հիվանդանոց, դպրոց. այդ ամենը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի հովանու ներքո: ԵՄ պահանջով Թուրքիայում սկսել են կրոնական փոքրամասնություններին վերադարձնել իրենց պատկանած կառույցները, թույլ են տվել կառուցել, վերականգնել կառույցներն ու եկեղեցիները: 2-3 տարի անց մեզ վերադարձրած տարածքում մենք արդեն նոր տներ կունենանք: Համայնքը մարդուն թույլ է տալիս պահպանել իր հավատը, ավանդույթներն ու լեզուն»,- ասել է նա:



Արա Քոչունյանը գտնում է, որ Սփյուռքի գլխավոր խնդիրը հայերեն լեզուն է, ավելի ճիշտ` նրա պահպանումը: «Ներկայումս աճել է մի ամբողջ սերունդ, որը դժվարությամբ է հասկանում եւ արտահայտվում մայրենի լեզվով: Այդ իսկ պատճառով շատ թերթեր լույս են տեսնում երկու լեզվով: Մինչեւ վերջերս բացառություն էր կազմում ԱՄՆ-ում լույս տեսնող Asbarez թերթը, բայց նա էլ սկսեց հրատարակվել երեք լեզվով` հայերեն, անգլերեն եւ իսպաներեն: Հակառակ դեպքում հայկական մամուլը պարզապես գնորդ չի ունենա... Մեր թերթն իր գոյության 100 տարվա ընթացքում կարողացել է պահպանել իր ընթերցողին, որին մենք ներկայացնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի իրադարձությունների զանազան տեսակետներ»,- ընդգծել է նա:



Ստամբուլի հայկական համայնքը հաշվվում է շուրջ 60-70 հազար մարդ: Ողջ Թուրքիայի տարածքում Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Պատրիարխատի տեսության ներքո գտնվում են շուրջ 40 գործող եկեղեցիներ:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---