Անկարան մեղադրել է Իսլանդիային թուրք ֆուտբոլիստներին չհարգելու մեջ11 հունիսի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները վրդովմունք են հայտնել Ռեյկյավիկի միջազգային օդանավակայանում իսլանդացի սահմանապահների կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հանդեպ անհարգալից մոտեցման կապակցությամբ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իսլանդացի սահմանապահների և մաքսատան աշխատակիցների վարվելակերպն անհամատեղելի է համարել դիվանագիտական և հումանիտար տեսակետից և գրել է Twitter-ում, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի: Թուրքիայի հավաքականին 3 ժամ սպասեցրել են մաքսատանը՝ մի քանի անգամ ստուգելով յուրաքանչյուր ֆուտբոլիստի ուղեբեռը, գրում է BBC-ին: Հետո, երբ թիմը վերջապես անցել է մաքսային զննությունը, նրանց շրջապատել են լրագրողները, որոնցից մեկը ֆուտբոլիստներին բարձախոսի փոխարեն զուգարանակոնքի լվացման համար նախատեսված խոզանակն էր պարզում: Անկարան արդեն պաշտոնական բողոք է հղել Իսլանդիայի իշխանություններին: Իսլանդիան դեռևս չի մեկնաբանել միջադեպը: Թուրքիայի հավաքականը Իսլանդիա է ժամանել հունիսի 9-ին: Հունիսի 11-ին տեղի կունենա ԵԱ-2020-ի Իսլանդիա-Թուրքիա ընտրական խաղը: Հունիսի 8-ին Թուրքիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումից հետո էլ ավելի սրվեցին առանց այդ էլ բավականին բարդ դիվանագիտական հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ լսել է, ինչպես էին թուրք ֆուտբոլիստները սուլում Ֆրանսիայի օրհներգի կատարման ժամանակ և անթույլատրելի համարել դա: Փարիզը, սակայն, մտադիր չէ բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նախագահ Մակրոնը համարվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր հակառակորդներից մեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |