ԱՆ-ն լրացուցիչ 45 մլրդ դրամ կուզի՝ մինչև 18 տարեկաններին անվճար բուժելու համար

ԱՆ-ն լրացուցիչ 45 մլրդ դրամ կուզի՝ մինչև 18 տարեկաններին անվճար բուժելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ նախարարությունը պետական բյուջեից մտադիր է լրացուցիչ մոտ 45 մլրդ դրամ ուզել՝ մինչև 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու նպատակով:

«2020 թվականի բյուջեն ևս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչև 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-ասել է նախարարը:

Թորոսյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախարարության բյուջեն արդեն 9 մլրդ դրամով ավելացել է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---