Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության հանգուցալուծման գործում18 սեպտեմբերի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Հարավային Օսեթիայի դեմ վրացական ագրեսիայի հետեւանքով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած հակամարտության հանգուցալուծման գործում: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթթակին: «Մենք չենք պատրաստվում միջնորդ լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ: Միեւնույն ժամանակ տարբեր գաղափարների քննարկումը կարող է նպաստել Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ճգնաժամից դուրս գալուն»,-ասել է Մոթթակին, հաղորդում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Իրանի նախարարի խոսքերով, Թեհրանն ուշադիր հետեւում է իրավիճակին զգայուն եւ կարեւոր կովկասյան տարածաշրջանում, որտեղ ամեն մի ճգնաժամ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Նախօրեին Թեհրանում Մոթթակին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ օտարերկրյա երկրների թերացումներն ու սխալ ազդանշանները ճգնաժամ առաջացրին Հարավային Կովկասում: Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի հետեւանքով Կովկասում ծագած խնդիրների լուծման համար չի պահանջվում ՆԱՏՕ-ի միջամտությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |