Իվան Գոլունովի քրեական հետապնդումը դադարեցվել է![]() 11 հունիսի 2019 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «Մեդուզա» պարբերականի թղթակից Իվան Գոլունովի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Որոշումն, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ընդունվել է, հաշվի առնելով Գոլունովի՝ հանցանք գործելու ապացույցների բացակայությոըւնը։ Հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովը ձերբակալվել էր հունիսի 6-ին թմրանյութ վաճառելու մեղադրանքով։ Ձերբակալությունը զուգորդվել է ծեծով, ըստ Գոլունովի, թմրանյութերը նրա բնակարան ու պայուսակ են նետվել իշխանությունների կողմից։ Ձերբակալությունը լրագրողական հանրության, արվեստագետների ու քաղգործիչների աննախադեպ բողոքի ակցիաների պատճառ դարձավ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |