Նիդերլանդներում էրդողանի՝ Ցեղասպանության զոհերին պիտակավորելը դատապարտող բանաձև են ընդունել

Նիդերլանդներում էրդողանի՝ Ցեղասպանության զոհերին պիտակավորելը դատապարտող բանաձև են ընդունել

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից 2019-ի ապրլի 24-ի Հայոց ցեղասպապանության զոհերի պիտակավորումը:

Նա գրել է նաև, որ երկրի օրենսդիր մարմինը միաժամանակ պարտավորեցրել է կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

«Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար», - գրել է Սիմոնյան։

Ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակների ու նրանց աջակիցների արտաքսումը ամենատրամաբանական վարքագիծն է եղել»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---