ԱԳ նախարարը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստին

ԱԳ նախարարը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստին

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Մնացականյանը հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:2018-ի հունիսին Բրյուսելում կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը ղեկավարվում էր Հայաստանի կողմից՝ ԱԳ նախարարի, ԵՄ կողմից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:

ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---