Նախարար. Սևանի մակարդակը 1 սմ-ով ցածր է 2018-ի ցուցանիշից12 հունիսի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը՝ նույն իրավիճակն է նաև այս տարի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով, սակայն, Սևանի ջրի մակարդակը 2018-ի նույն օրվա համեմատությամբ 1 սմ-ով ցածր է։ Նախարարը բացատրել է, որ նախորդ օրերին հավասար էր, բայց հիմա նվազել է, հայտնում է Shantnews-ը։ Ինչ վերաբերում է ամառային սեզոնին հնարավոր ջրառին, նախարարը նշել է, որ հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլն՝ կարծում է, որ 2019-ին լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Գրիգորյանի խոսքերով՝ իրենք նույնիսկ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որ օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել էր, որ 2019-ին ջրառը Սևանալճի փոխարեն Արփա գետից կիրականացվի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |