Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներից է կրակել ցուցարարների վրա12 հունիսի 2019 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի ոստիկանությունը ուժային գործողություն է սկսել ցուցարարների դեմ, որոնք արդեն մի քանի օր է բողոքում են մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ: Հունիսի 12-ի արևածագին դիմակավոր անձինք, հիմնականում ուսանողներ, երիտասարդներ, արգելափակել են կառավարական շենքերին հարող փողոցները: Ոստիկանությունը գազ է կիրառել, մահակներ և ռետինե փամփուշտներ: Բողոքի ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ՝ սա ամենամեծ ակցիան է 1997-ից ի վեր, երբ Բրիտանիան վերադարձրեց քաղաքը Չինաստանին, գրում է BBC-ին: «Ցուցարարների գործողությունները դուրս են եկել խաղաղ հավաքի շրջանակից: Մենք կոչ ենք անում ցրվել, հակառակ դեպքում ստիպված կլինենք ուժ կիրառել»,-ասվում է Հոնկոնգի ոստիկանության հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |