Վրաստանը որոշել է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին12 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն առաջիկայում կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանական Գաբալայում՝ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում: «Մեր ռազմավարական գործակցության չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք ասյօր որոշեցիքն, որ Վրաստանը ևս կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»,-ասել է Իզորիան: Իզորիան հավելել է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում է Interfax.az-ը: «Հանդիպմանը մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ ճանաչում ենք միմյանց տարծքային ամբողջականությունը»,-հավելել է նա: Իզորիան շեշտել է, որ Գաբալայի հանդիպումը կարևոր էր «երեք երկրների ժողովրդների անվտանգության ապահովման տեսակետից»: Հունիսի 12-ին ադրբեջանական Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ ձևաչափով գործակցության զարգացման շուրջ կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |