HBO-ի սերիալից հետո ռուսական Առաջին ալիքը փաստագրական ֆիլմ կցուցադրի Չերնոբիլի մասին12 հունիսի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ՌԴ Առաջին հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ կցուցադրի Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի մասին: Հեռուստաալիքը կարծում է, որ HBO-ի սերիալը «ողբերգության հանդեպ հետաքրքրության հերթական ալիքն է բարձրացրել», գրում է TJ-ն Առաջին ալիքի մամուլի ծառայության վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, ֆիլմը «վերարտադրում է 1986թ. ապրիլի լույս 26-ի ճակատագրական գիշերվա իրադարձությունները ճշգրիտ հաջորդականությամբ» և պատմում է, թե ինչպես է «ամեն ինչ եղել իրականում»: «Գրեթե անհայտ է ուղղաթիռների օդաչուների սխրանքի պատմությունը, որոնք արել են գլխավորը՝ դադարեցրել են շղթայական ռեակցիան և ծածկել ռեակտորը ավազի և կապարի հաստ շերտով: Նրանք օրական 1000-ական թռիչք են կատարել, սկզբից նույնիսկ պաշտպանված չլինելով կապարի ազդեցությունից՝ ռեակտորից լինելով 200 մ բարձրության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հեղինակները խոստացել են պատմել, թե ինչու է ինքնասպան եղել վթարի պատճառների հետաքննման և հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովի անդամ Վալեի Լեգասովը: «Իր բովանդակալից պատմության մեջ նա հիշատակել է այն անձանց անունները, որոնք իրականում մեղսակից էին Չերնոբիլի աղետին»,-ասվում է հայտարարության մեջ: «Չերնոբիլը» պատմական մինի սերիալ է Չերնոբիլի ԱԷԿ-ում 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի և հետևանքների վերացման մասին: Մինի սերիալը թողարկվել է մայիսի սկզբին և առաջին հորիզոնականն է զբաղեցրել շոուների վարկանիշում ըստ Internet Movie Database (IMDb)-ի, ստանալով հեռուստադիտողի ամենաբարձր գնահատականները: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |