«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղհայցի քննությունը սկսվել է12 հունիսի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն է։ Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որն, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի է, գրում է «Առավոտը»։ Հայցի հիմքում, մասնավորապես, Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն է. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել և ասել անձեռնմխելի՞ եմ»: Պատասխանող կողմ Փաշինյանի շահերի ներկայացուցիչը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է։ Նիստն այժմ ընդմիջվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին։Դատավորը հետաձգել է նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |