Թուրքիայի նախկին նախագահ. Գյուլը ճիշտ վարվեց` այցելելով Երեւան18 սեպտեմբերի 2008 - 20:05 AMT PanARMENIAN.Net - «Նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան դրականորեն ընկալվեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: Ուստի այս այցը կարելի է ճիշտ համարել»,-հայտարարել է Թուրքիայի իններորդ նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա խոսքերով, Ա.Գյուլը ճիշտ որոշում կատարեց, այցելելով Երեւան: Նա նշեց նաեւ, որ սխալ է մինչեւ վերջ տանել թշնամանքի քաղաքականությունը երկու երկրների միջեւ, հաղորդում է Day.az-ը` հղում անելով թուրքական Cihan լրատվական գործակալությանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը սեպտեմբերի 6-ին այցելեց Երեւան իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու համար: Որից հետո Ա.Գյուլը պաշտոնապես հրավիրեց Սերժ Սարգսյանին այցելել Ստամբուլ ազգային հավաքականների պատասխան խաղը դիտելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |