Մոգերինի. ՀՀ-ի հետ վերջին 1 տարվա հարաբերությունները գերազանց են![]() 14 հունիսի 2019 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ի հետ վերջին մեկ տարվա հարաբերությունները գերազանց են: «Ես կարող եմ հստակ գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես այն գերազանց կգնահատեմ», - ասել է նա: Լրագրողի հարցին, թե ինչ համեմատություններ կանի ՀՀ ներկայիս և նախկին իշխանությունների հետ աշխատանքի միջև, Մոգերինին ասել է, որ երբեք չի համեմատի մի կառավարության աշխատանքը նախորդի աշխատանքի հետ: Մոգերինին ընդգծել է, որ «ակնհայտ է՝ կողմերը նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել»: Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: Հունիսի 13-ին Բրյուսելում կայացել ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ընթերցեք նաև՝ «ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում դատական բարեփոխումները, պատրաստ է աջակցել»: «ԵՄ-ն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը կդիտարկի «պատեհ պահի»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |