Համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը՝ ռազմավարություն14 հունիսի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարևոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը: Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, հերթական խնդիրն է լուծվել. Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով: 2017-ին, կողմերի գործակցությամբ՝ տեղակայվել է 41 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Դրա արդյունքում, լուսավորվել է 1500 մետր երկարությամբ տարածք: Ծրագրի երկրորդ փուլով ևս 42 LED լուսարձակ է տեղադրվել՝ կրկնապատկելով լուսավորված տարածքը: Ընդհանուր առմամբ, երկամյա ծրագրերի արդյունքում, լուսավորվել է Զառիթափ գյուղի փողոցների զգալի մասը՝ շուրջ 3000 մետր երկարությամբ տարածք: Տեղակայվել է լուսադիոդային 83 լուսարձակ: Էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և համայնքի բնակիչներ: «Միշտ կարևոր ենք համարել այն ծրագրերը, որոնց հիմքում երկարաժամկետ արդյունավետությունն է: Հատկապես սահմանամերձ գյուղերումկա դրա անհրաժեշտությունը: Թվում է, թե սրանով լուծվել է ուղղակի արտաքին լուսավորության խնդիր, սակայն օգուտներն ավելին են ուիրենց զգացնել են տալու թե՛ այժմ, թե՛ տարիներ անց: Սա համայնքի համեստ բյուջեն առավել արդյունավետորեն կառավարելուհնարավորություն է. էներգախնայող համակարգի գործարկումից տնտեսված միջոցները կարող են կարևոր այլ նպատակի ծառայել: Դե իսկբնապահպանական օգուտների, համայնքային կյանքի աշխուժացման և մեր հայրենակիցներին հոգեբանորեն աջակցելու մասին բազմիցս ենքխոսել: Ուրախ եմ լուսավորված հերթական բնակավայրի հաջողության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. դա նպաստում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանը, այլև բարձրացնում է էներգախնայողության արդյունավետությունն ու նպաստում համայնքային զարգացմանը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |