Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է  ստացել

PanARMENIAN.Net - Տաքսիստների տուգանքները ներելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:

Նախագծի դրույթներից մեկը վերաբերում է թույլատրելի զանգվածը գերազանցած բեռնատարներին. այսպես՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով (ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը) և 137.2 հոդվածով (Հայաստանի տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը) խախտում արած վարորդները կազատվեն տուգանքից:

Նախագծով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տաքսիստները նույնպես կազատվեն տուգանքից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նիստում ասել է նաև, որ Պետական տուրքի մասով տաքսիստներին տուգանքները ներելու փոփոխությունն է արվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով:

«Տնտեսվարող սուբյեկտը տուրքը վճարելու դեպքում տույժ-տուգանքներից ազատվում է, նրան տրվում էր 3 ամիս, որ այդ տուրքը վճարի, այս մասը երկարացվել է 6 ամիս: Օրենքն ընդունելուց հետո այն տաքսու վարորդները, որ պետտուրքը չեն վճարել և դրա համար տույժ տուգանքների են ենթարկվել, կարող են տուրքը վճարել 6 ամսում և ազատվել տուգանքներից», - ասել է նախարարը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---