ՌԴ դեսպանատուն. Քոչարյանի հետ հանդիպումը եղել է ՀՀ քաղգործիչների հետ շփումների շրջանակում![]() 14 հունիսի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի է ունեցել հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ շփումների շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պարզաբանման մեջ: «Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,-ասվում է դեսպանատան պարզաբանման մեջ: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի ասվում: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |