Արոնյանը 2-3-րդ տեղերն է բաժանել Norway Chess-ում

Արոնյանը 2-3-րդ տեղերն է բաժանել Norway Chess-ում

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին:

Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր և 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ:

Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցաշարին մասնակցել են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---