Բունդեսթագի փոխնախագահ․ ՀՀ-ն դատաիրավական բարեփոխումների ճիշտ ճանապարհին է15 հունիսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանը նշել է, որ ՀՀ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման ճիշտ ճանապարհին է։ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական հանրության շրջանում: «Մասնավորապես, գերմանացիները մեծ համակրանքով են վերաբերվում հայաստանյան փոփոխություններին և հույս ունեն, որ Հայաստանը կհասնի հաջողությունների: Մենք ցանկանում ենք Ձեր երկիրը տեսնել որպես առաջադեմ պետություն և ամեն ինչ կանենք Հայաստանին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման ճիշտ ճանապարհին է, քանի որ առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ հասնել հաջողությունների»,- ասել է Թոմաս Օպերմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը և այս ժամանակահատվածում հատկապես ընդգծել դատաիրավական բնագավառում փոխգործակցության զարգացման կարևորությունը: «Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն առաջնահերթ նշանակություն: Մեր երկրում ժողովրդավարական փոփոխություններն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մեր երկիրը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական գործընկերների աջակցությամբ այդ գործում կառավարությունը կհասնի հաջողությունների: «Մենք իրականացրել ենք ժողովրդավարական գործընթացներ, որպեսզի Հայաստանը լինի առաջադեմ պետություն՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, անկախ դատական համակարգի կայացման առումով»,- նշել է կառավարության ղեկավարը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Օպերմանը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ անթույլատրելի համարելով վերջին շրջանում սահմաններին առկա լարվածությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է դեռևս 2016թ. Վիեննայի գագաթնաժողովում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնությունների իրականացման կարևորությունը։ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ փոխվստահության մթնոլորտը կնպաստի բանակցություններում կառուցողականության ապահովմանը, սահմաններին լարվածության թուլացմանը: Վարչապետ Փաշինյանը որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարևորագույն նախապայման է համարել հակամարտության բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |