Արցախի ԱԳՆ. Բարձր ենք գնահատում ԱՄՆ հետ կապերի հաստատմանն ուղղված Փալոունի աշխատանքը

Արցախի ԱԳՆ. Բարձր ենք գնահատում ԱՄՆ հետ կապերի հաստատմանն ուղղված Փալոունի աշխատանքը

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանն ուղղված կոնգրեսական Ֆրենկ Փալոունի աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ անդրադառնալով կոնգրեսական Փալոունի հունիսի 13–ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությանն այն մասին, որ անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետևողական գործունեությունը՝ ուղղված Արցախի և ԱՄՆ միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա:

Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---