Գորգիսյանը շփոթել է «դատախազների առաջխաղացման» ցուցակից Միշա Գրիգորյանին Վահե Գրիգորյանի հոր հետ18 հունիսի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ենթադրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի հայրն է: Պատգամավորը մասնավորապես հարցրել է, թե ինչ դերակատարություն է ունեցել Միշա Գրիգորյանը նրա առաջխաղացման մեջ: Հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ այդ ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն իր հայրը չէ։ «Իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս՝ հաշվապահ, իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և, ընդհանուր առմամբ, ես դրանց համար պարտական եմ հորս և մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի»,- ասել է ՍԴ դատավորի թեկնածուն։ Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ պատգամավորն դատախազների առաջխաղացման ինչ ցուցակի մասին է խոսում, որովհետև այդ ցուցակում երբեք չի ընդգրկվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |