ԱՄՆ-ն լրացուցիչ $40 մլն կհատկացնի ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին![]() 19 հունիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 152 կոնգրեսական: Ջեքի Սփիրը նշել է, որ բանաձևի ընդունումը «հզոր ազդանշան է ՀՀ-ի համար»: «ԱՄՆ-ն ճանաչում է ՀՀ-ի ոգևորիչ ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու հայերի ձգտումներին և աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար»,- ասել է: Սփիրն ավելի վաղ ասել էր, որ նախորդ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը` նրանց աջակցելու համար», - ասել է Սփիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |