Բոլթոնը կհանդիպի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Բոլթոնը կհանդիպի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Վաշինգտոնում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սպասում են այս շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ կայանալիք հանդիպմանը՝ հորդորելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասվում է Բոլթոնի գրառման մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին։

Վաշինգթոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել ‪Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։‬

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---