Սոցապն առաջարկել է չընդունել նվազագույն աշխատավարձը բարձրացնող՝ «Իմ քայլի» նախագիծը19 հունիսի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի: Նշվում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման՝ հաշվի առնելով այն, որ առաջարկության ընդունման դեպքում կաճեն եկամտային հարկով հարկման բազաները: ՀՀ-ում ներկայումս գործող նվազագույն ամսական աշխատավարձը, ներառյալ եկամտային հարկը կազմում է 71,400 դրամ: Համաձայն «Պետական պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80%-ից և գերազանցել 120%-ը: Ներկայումս գոծող բազային աշխատավարձը կազմում է 66,140 դրամ կամ նվազագույն աշխատավարձի 92.6 %-ը, ինչն էլ դրված է ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում: «Նվազագույն ամսական աշխատավարձը 63,000 դրամ, կամ ներառյալ եկամտային հարկը 84,400 դրամ սահմանելու դեպքում աճը կկազմի 18.2%: Պահպանելով հաշվարկի նույն ձևաչափը, ինչպես որ հաշվարկվել է ընթացիկ տարվա պետական բյուջեում աշխատավարձի ֆոնդը, այլ հավասար պայմաններում լրացուցիչ ծախսը տարեկան կկազմի մոտ 87.1 մլրդ դրամ (ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով հաշվարկված աշխատավարձի ֆոնդի՝ 478.8 մլրդ դրամի 18.2%-ը): Ընդ որում այն չի ներառում զինվորականների և ուսուցիչների ընթացիկ տարում նախատեսվող աշխատավարձի բարձրացումը», - ասվում է սոցապի որոշման նախագծում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում |