ՀՀ-ում բանկային ոսկի կարտադրվի19 հունիսի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հունիսի 19-ի նիստում՝ 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ շատ շուտով Հայաստանում բանկային ոսկու ձուլակտորներ կարտադրվեն. գործարան կհիմնվի: «Աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ, վերջին ակորդներն են արդեն, կբացվի գործարան ու մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան 80-90%-ոց ձուլակտորներ արտահանել: Մենք էլ հնարավորություն կունենանք հայկական դրամով՝ մեր ազգային արժույթով ոսկի գնել շուկայից, ոչ թե արտարժույթով, որն իր մեջ ռիսկ է պարունակում», - ասել է Ջավադյանը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի այդ հնարավորությունը կունենան: Նա հայտնել է, որ արդեն ամեն ինչր պատրաստ է՝ սարքավորումները, գործարանի տեղն ընտրված է: Գործընկերների պահանջով ԿԲ-ն էլ կարող է լինել բաժնետեր՝ 6-7%: Ջավադյան հիշեցրել է, որ 2014-ին վաճառվել է ԿԲ-ի 1.6 տոննա բանկային ոսկին: «Վաճառելու իմաստը եղել է այն, որ այն ժամանակ գներն աճել էին, այդ պահին բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար: Քանի որ ոսկի կառավարելուց գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում այն ժամանակ, ընդունվել է որոշում, վաճառվել է, որի արդյունքում ներդրվել է դա ավելի բարձր որակի գործիքների մեջ, դրա արդյունքում բավականին շահույթ ենք ունեցել: Ոսկին դարձել է կտրականապես ոչ հուսալի ակտիվ: Ոսկու գները աշխարհում շատ մեծ փոփոխության են ենթարկվում, այսօր կան ավելի հուսալի գործիքներ, ավելի իրացվելի, քան ոսկին», - ասել է Ջավադյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |