Երեւանը հանդես է գալիս Ղարաբաղի խնդրի լուծման օգտին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում , որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը22 սեպտեմբերի 2008 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Երեւանը հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում Ղարաբաղի խնդրի լուծման օգտին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Թեհրանը բանակցություններ է սկսել Բաքվի ու Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության վերաբերյալ: «Ինչպես անցած շաբաթ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանը հանդես է գալիս Ղարաբաղի խնդրի լուծման օգտին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում , որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը»,-նշել է Տիգրան Բալայանը: Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն հայտարարել էր, թե Իրանը բանակցություններ է սկսել Բաքվի ու Երեւանի հետ Ղարաբաղի հարցում միջնորդության վերաբերյալ: «Թեհրանում ձգտում են լուծել ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավական նորմերի շրջանակներում: Իրանը միանշանակ սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է իրանցի դիվանագետը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |