Բաքուն կվերանայի 2019-ի պետբյուջեն. Ռազմական ծախսերը 5%-ով կավելանան20 հունիսի 2019 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը որոշել է վերանայել 2019-ի պետական բյուջեն և մոտ 5%-ով ավելացնել ռազմական ծախսերը: «2019-ի Ադրբեջանի պետբյուջեի մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացվել է այդ երկրի խորհրդարան: Ըստ նախագծի, եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ նախատեսված չեն: Կփոխվեն միայն բյուջեի ծախսային մասի որոշ հոդվածներ: Մասնավորապես, Բաքուն նախատեսում է հավելյալ ծախսեր կատարել ռազմական ոլորտում՝ այդ նպատակի համար հատկացնելով 150 մլն մանաթ: Հետևաբար, ռազմական ծախսերի ծավալը կավելանա մինչև 3 մլրդ 187 մլն 618, 152 հազար մանաթ (մոտ $1,88 մլրդ ընթացիկ փոխարժեքով): Այդպիսով, 2019 պետբյուջեում ռազմական ծախսերը կավելանան 4,9%-ով, հայտնում է Interfax.az-ը: Փոխարենը 150 մլն մանաթով կկրճատվի սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |