Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Հայաստանի նախագահի արտահայտությունները22 սեպտեմբերի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկայում անցկացվելիք ցանկացած հանրաքվեում Ղարաբաղի հայերը հանդես կգան Ադրբեջանին անջատ ապրելու օգտին»,-BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, նա առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ներդրումներ կատարել Ղարաբաղում, եթե Բաքուն իրոք շահագրգիռ է ԼՂՀ բնակչության բարգավաճման եւ անվտանգության ապահովման հարցում: Սակայն Հայաստանի ղեկավարը չի ասել, թե ներդրումների արդյունքում «Ղարաբաղի հայերը կարող են արտահայտվել Ադրբեջանի կազմում ապրելու օգտին», ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ավելին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, ապա կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, Հայաստանի նախագահը չէր կարող ասել թե «Ղարաբաղի հայերը կարող են արտահայտվել Ադրբեջանի կազմում ապրելու օգտին»: «Դա ուղղակի անհնար է: Բաքվի ԶԼՄ-ներն ինչպես միշտ առանձին մեջբերումներ են անում համատեքստից դուրս եւ ցանկալին իրողության տեղ ներկայացնում»,-ասել են մամլո ծառայությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |