Բարակ Օբաման շնորհավորել է ամերիկահայերին Հայաստանի անկախության 17-ամյակի կապակցությամբ22 սեպտեմբերի 2008 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու, սենատոր Բարակ Օբաման շնորհավորել է ԱՄՆ-ի հայ համայնքին Հայաստանի Հանրապետության անկախության 17-ամյակի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, Օբամայի հայտարարության մեջ նշվում է, որ առաջին անգամ Հայաստանը անկախություն հռչակեց 1918թ. եւ կրկին անկախացավ 1991թ., 70-ամյա խորհրդային տիրապետությունից հետո: Սենատոր Օբաման հայտնի է իր ուշադիր վերաբերմունքով հայկական հարցերի հանդեպ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Նա կոչ է անում Թուրքիային բացել հայ-թուրքական սահմանը, որը նա փակել է 1993թ. Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով, ինչպես նաեւ կողմ է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ ԼՂՀ-ին հատկացվող ֆինանսական օգնության ծավալների ավելացմանը: «Հայ-ամերիկյան հարաբերություններն անհրաժեշտ են մեր երկրների անվտանգության եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար»,-ընդգծել է ԱՄՆ նախագահության թեկնածուն ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |