ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել

ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ  և Ադրբեջանի  ԱԳ նախարարները  պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ. արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել համանախագահների հովանու ներքո:

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը։ Արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

«Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, այդ թվում դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից։ Արտագին գործերի նախարարները համաձայնվել են, որ կարևոր է ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապը լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով», - ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկվել են շփման գծում լարվածության հաղթահարմանը նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---