Թովմասյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. Ինչ-որ հայտարարություն կանեմ

Թովմասյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. Ինչ-որ հայտարարություն կանեմ

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, մինչ աշխատանքային օրվա սկիզբը պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ, հավանաբար, հայտարարությամբ հանդես կգա ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի` ինքն իրեն դատարանի նախագահ հռչակելու վերաբերյալ:

«Դե, ես աշխատանքի եմ գնում, ինչպես տեսնում եք: Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- ասել էնա, հայտնում է Yerkir.am-ը:

Ավելի վաղ նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ում իր հանդիսավոր երդման ժամանակ ինքն իրեն հռչակել է ՍԴ նախագահ` միաժամանակ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանում կա միայն 2 դատավոր:

Հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել փաստաբան Վահե Գրիգորյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---