Ցույցեր, միասեռականների շքերթ ու ռեյվ. Թբիլիսիում թեժ է լինելու21 հունիսի 2019 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի երեկոյան Թբիլիսիում բողոքի ցույց է սկսվել խորհրդարանի շենքի մոտ: Առիթ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանին: Ցուցարարները դեմ են հանդես եկել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և այրել են նրա դրոշը: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտներով կրակոցների օգնությամբ: Ավելի ուշ վրացական ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են բողոքի նոր ակցիա անցկացնել հունիսի 21-ի երեկոյան: Բացի այդ, հունիսի 21-ին մեկնարկում է Tbilisi Open Air փառատոնը, որի շրջանակում 4 հարթակում ավելի քան 60 երաժիշտ հանդես կգա տարբեր երկրներից: Փառատոնը կտևի մինչև հունիսի 23-ը: Tbilisi Open Air 2019-ը կանցնի Lisi Wonderland-ում: Իսկ հունիսի 19-ին մեկնարկել է «Թբիլիսի փրայդ» միջոցառումների շարքը, որոնք նվիրված են սեռական և գենդերային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանց ծնողներին: Հունիսի 22-ին Թբիլիսիում առաջին անգամ երթ է անցկացվելու, որին նախատեսվում է ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների ու աջակիցների, ընտանիքների անդամների ու ընկերների, Եվրամիության և հարևան երկրների քաղաքացիների մասնակցություն: Ըստ «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչների, վերջին օրերին կազմակերպիչ թիմը բարդ իրավիճակում է հայտնվել: «Ոչ ֆորմալ ավազակային խմբերը, որոնք մտադիր են պարեկել Թբիլիսիի փողոցները, մեզ հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու նպատակով, սպառնալիք են ոչ միայն մեզ և ԼԳԲՏ հանրության, այլ նաև բոլոր նրանց համար, որոնց ագրեսիվ տրամադրված քաղաքացիները «այլ» կհամարեն: Մենք մտադիր ենք ստիպել իշխանություններին պաշտպանել մարդու իրավուքները և կատարել Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունները»,-ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ: : Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |