ԱԺ-ն ընդդիմության 4 օրինագիծ է ընդունել![]() 24 հունիսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության չորս օրենսրդական նախագծի է կողմ քվեարկել: Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու ԼՀԿ-ի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 96 կողմ և 1 դեմ ձայներով: Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ ձայներով։ ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է քվեների 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայներով։ Ընդմիջումից հետո խորհրդարանը կողմ է քվեարկել խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին՝ 97 կողմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |