ԱՀՀ-ն կոչ է անում Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում կկայանան Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆերիի թեկնածության հաստատման համար լսումները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (ԱՀՀ): «Մենք հույս ունենք, որ այդ լսումները չեն վերածվի մի հավաքի, որտեղ միայն հարց ու պատասխաններով են փոխանակվելու, ինչպես դա անցյալում էր եւ պատճառ դարձավ Հայոց ցեղասպանության երկակի մեկնաբանության համար»,- հայտնել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, այդ լսումները Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին վերջնական վճռական հնարավորություն կտան Մարի Յովանովիչից էլ առաջ գնալ եւ այս անգամ վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: «1915թ. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Ջեյմս Ջեֆերին ավելի լավ է` հետեւի Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Բրայան Արդունին:



Հենրի Մորգենթաուն Ստամբուլում ԱՄՆ դեսպանն է եղել Առաջին աշխարհամարտի տարիներին` Հայոց ցեղասպանության ժամանակ: Հայերի տեղահանման եւ կոտորածի մասին նրա հեռագրերը հանգեցրին նրան, որ 1916թ. ԱՄՆ-ն առաջին անգամ դատապարտեց այդ չարագործությունը, որը 1918թ. հաստատվեց ԱՄՆ Կոնգրեսի` Վուդրո Վիլսոնի կողմից ստորագրված որոշմամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---