Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Amex Gold քարտատերերի համար իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը![]() 24 հունիսի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը American Express Gold Քարտատերերի համար 2019-ին ևս իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը: Արշավի շրջանակում` մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, American Express Gold Քարտապաններն իրականացնելով 4 կամ 8 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ Հայաստանում կամ արտերկրում, կստանան համապատասխանաբար 30,000 և 60,000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր: Նշված ժամանակահատվածում դառնալով American Express Gold Քարտատեր և Քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք, Քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ ևս 5,000 MR միավոր: Քարտապանները MR միավորները կարող են փոխանակել Երևան-Փարիզ-Երևան (30,000 MR միավոր) կամ Երևան-Նյու Յորք-Երևան (60,000 MR միավոր) 1 ավիատոմսով, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են American Express-ի կայքում: Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2020թ.-ի հունվարի 10-ից մինչև 2020թ.-ի մարտի 15-ը ներառյալ զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99, կամ գրավոր դիմում ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |