Սինանյան. Մեծ կապեր ունեմ ԱՄՆ-ում, որոնք պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի![]() 25 հունիսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ մեծ կապեր ունի ԱՄՆ-ում, որոնք պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի: Զարեհ Սինանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: «31 տարի ապրել եմ ԱՄՆ-ում և ունեմ մեծ կապեր, և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի»,-ասել է Սինանյանը, հայտնում է Shantnews-ը: «Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել: Դեռևս հնարավորություն չի եղել աշխատելու»,-հավելել է նա: Զարեհ Սինանյանը նշել է, որ կան շատ մարդիկ, որ իրենց հոժար կամքով գույքը տեղափոխում են Հայաստան, այդ մասին հաճախ մամուլը չի իմանում, քանի որ դրա մեջ սրություն չկա: Նա նշել է, որ իր ռազմավարական ծրագրի առաջին քայլը ՌԴ համայնքի հետ աշխատանքն է, քանի այդ համայնքը ամենամեծն է և ճիշտ աշխատանքի դեպքում այն Հայաստանի համար մեծ պոտենցիալ է ներկայացնում: Հունիսի 14-ին ամերիկյան Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:Զարեհ Սինանյանը Գլենդեյլի քաղաքապետ դարձել էր 2014-ին։ Նա ներգրավված է եղել Հայ դատի աշխատանքներում՝ աջակցելով Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |