Քոչարյանը կկալանավորվի![]() 25 հունիսի 2019 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշմամբ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի: Դատավորը որոշել է բեկանել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնել Մարտի 1-ի գործը և ուղարկել այն Սահմանադրական դատարան: Ավելի վաղ Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |