Airbnb-ն դղյակների և կղզիների վարձակալման ծառայություն է գործարկել![]() 26 հունիսի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Airbnb ընկերությունը նոր՝ Airbnb Luxe ծառայություն է գործարկել, որը թույլ կտա էքսկլյուզիվ անշարժ գույք ամրագրել, այդ թվում, առանձնատներ, միջնադարյան դղյակներ և նույնիսկ մասնավոր կղզիներ: «Airbnb Luxe-ի շնորհիվ հասանելի կդառնա եզակի և տպավորիչ անշարժ գույքը»,-նշում է Airbnb-ն: Airbnb Luxe-ի օգնությամբ ամրագրված գույքը կլինի «իդեալական վիճակում՝ շքեղ հարմարություններով և ծառայություններով»,-խոստանում է ընկերությունը: Առաջարկվող տները համապատասխանում են մոտ 300 չափանիշի: Bloomberg-ը նշում է, որ առաջնակարգ հաճախորդների համար նախատեսված է անձնական մենեջեր, որը ոչ միայն կկազմակերպի բնակությունն ընտրված վայրում, այլ նաև սեղան կպատվիրի միշլենյան ռեստորանում: Առաջարկը ներառում է նաև տեղափոխումն օդանավակայանից, անձնական ընդունելություն և անձնակազմ՝ վարորդից մինչև մերսող, գրում է «Վեդոմոստին»: Այժմ Airbnb Luxe-ն ավելի քան 200 օբյեկտ է առաջարկում: Շաբաթական ամրագրման միջին գինը $14 000 է, սակայն որոշ օբյեկտների դեպքում գումարը կարող է հասնել 1 մլն դոլարի: Նման կարգի գույքի առավել շատ տարբերակներ կան Կարիբյան կղզիների շրջանում, Լատինական Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում: Եվրոպայում այդպիսի 5 ուղղություն կա՝ Լոնդոն, իտալական Ապուլիա, Սիցիլիա և Տոսկանա, շվեյցարական Ալպեր: Առաջարկվող օբյեկտներից շատերի սեփականատերերը աստղեր են կամ միլիարդատերեր: Սակայն, անշարժ գույքի սեփականատիրոջ անունը հնարավոր չէ պարզել՝ այդ տեղեկատվությունը գաղտնի է հաճախորդի համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |