Քաղաքապետարանն Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցնի նախկին մանկապարտեզի շենքը

Քաղաքապետարանն Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցնի նախկին մանկապարտեզի շենքը

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն Ավագանու հունիսի 26-ի նիստում հայտարարել է, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենք հետ կվերցվի:

Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:

Վիրաբյանը նշել է, որ 2018-2019 թվականներին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:

Ժամանակին մանկապարտեզի շենքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվել էր Ալեքսանյանների ընտանիքին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---