ՀՀԿ. Քոչարյանի կալանավորումը վնասում է ՀՀ-ի միջազգային վարկանիշին![]() 26 հունիսի 2019 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման կապակցությամբ. մասնավորապես, ասվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: «Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ։ Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է, որով փորձ է արվում նաեւ շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից: Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին և միջազգային վարկանիշին», - ասվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ ընդգծում են, որ առնվազն «զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով»: «Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։ Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների եւ դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են: Հանրապետականն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով», - ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Քոչարյանը կալանավորվել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |