Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում (վիդեո)

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

PanARMENIAN.Net - Netflix-ի` ռուսաց Նիկոլայ Երկրորդ կայսեր մասին պատմող նոր սերիալի թրեյլերում երևում են նաև Խոր Վիրապն ու Արարատ լեռը:

«Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը պատմում է Նիկոլայ Երկրորդի կյանքի և մահվան մասին: Սերիալի ցուցադրությունը կմեկնարկի հուլիսի 3-ից:

Սա սերիալի առաջին թրեյլերն է, որտեղ ներկայանում են գլխավոր հերոսները՝ Նիկոլայ 2-րդը, կայսրուհի Ալեքսանդրան, Գրիգորի Ռասպուտինը: Նրանց պատկերող կադրերն ընդմիջվում են Խոր վիրապի և Արարատի տեսարանով:

Գլխավոր հերոսների դերերը կատարել են ոչ այնքան հայտնի դերասաններ՝ Օբերտ Ջեքը, Սյուզաննա Հերբերտը և Բեն Քարթրայթը: Netflix-ի թրեյլերում ցուցադրված է Ռուսաստանի պատմության 20-ամյա շրջանը՝ Նիկոլայ Երկրորդի թագադրումից 1896-ին մինչև 1918-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանի վերջին կայսրը հրաժարվեց գահից և ընտանիքի հետ գնդակահարվեց բոլշեվիկների կողմից:

«Երբ XX դարի սկզբում սոցիալական ցնցումներ սկսվեցին Ռուսաստանում, կայսր Նիկոլայ Երկրորդը դիմադրում էր փոփոխություններին՝ հեղափոխություն հրահրելով և վերջ դնելով արքայատոհմին»,-ասվում է պաշտոնական թրեյլերի ազդագրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---