Ալիև. Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել

Ալիև. Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, ուստի Ադրբեջանը պետք է հզորացնի իր զինուժը:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Այն դեռ չի ավարտվել և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք ազատելու գրավյալ տարածքները: Վստահ եմ, որ այդ օրը կգա և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահը Նախիջևանում, հայտնում է Interfax.az-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանի հնարավորություններն ավելանում են, բարելավվում է ֆինանսական վիճակը, գնվում է զենք, ռազմատեխնիկա և զինամթրեք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---