5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել27 հունիսի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 5 ամսում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումներն աճել են 7 անգամ, իսկ ներդրումային ծրագրերի շրջանակում աշխատատեղերի մասով՝ 4 անգամ: «Վերջին շրջանում շատ են քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքը՝ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը 3 տարով և մաքսատուրքից ազատումը: Այդ գործիքով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ», - նշել է վարչապետը: Նա նշել է, որ 2018 թվականին այդ գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր $35.3 մլն դոլար ներդրման խոստումով և 502 աշխատատեղով: «Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ $254 մլն-ի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Սրանք այն թվերն են, որոնք կոնկրետ պատկեր են արտահայտում»,- ասել է վարչապետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |