Նոր նամականիշ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին27 հունիսի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային: 220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանը: Նամականիշի վրա պատկերված են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը և նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը:Նամականիշն ամբողջությամբ պատրաստված է գրաֆիկական եղանակով: Նամականիշի ստորին աջ անկյունում տեղադրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀակոբԱրշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Երևանի համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թ.-ի մայիսի 16-ի որոշմամբ: Համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1920 թվականինայն տեղափոխվել է Երևան: Մինչ այժմ Երևանիպետականհամալսարանն ունեցել է շուրջ 130 հազար շրջանավարտ, ներկայումս նրա 19 ֆակուլտետում, 4 ինստիտուտում և Իջևանի մասնաճյուղում ուսանում է ավելի քան 16.200 սովորող: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |