Հուլիսի 1-ից մոտ 400 դեղ 200,000 ընտանիքի համար անվճար կդառնա

Հուլիսի 1-ից մոտ 400 դեղ 200,000 ընտանիքի համար անվճար կդառնա

PanARMENIAN.Net - Մոտ 400 անուն դեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքներին, հուլիսի 1-ից կստանան անվճար, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Այս արտոնությունից կօգտվի մոտ 200,000 ընտանիք։ Դեղորայքը տրամադրվելու է միայն բժշկի դեղատոմսի համաձայն:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---