Ռուսական ավիաբազայի պետ. Սու-30-ների գնման ընթացակարգերն ավարտվել են՝ դրանք շուտով ՀՀ-ում կլինեն

Ռուսական ավիաբազայի պետ. Սու-30-ների գնման ընթացակարգերն ավարտվել են՝  դրանք շուտով ՀՀ-ում կլինեն

PanARMENIAN.Net - Ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչները լավագույններից են աշխարհում և լավ է, որ ՀՀ ԶՈւ-ն նման տեխնիկա կստանա: Այդ մասին լրագրողներին է ասել Հայստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսանդր Պետրովը՝ հավելելով, որ կործանիչների գնման բոլոր ընթացակարգերն արդեն ավարտվել են և դրանք շուտով արդեն ՀՀ-ում կլինեն:

ՀՀ-ն Ռուսաստանից Սու-30ՍՄ 4 կործանիչ է գնել, ևս 8-ը նախատեսվում է գնել:

«Շատ ուրախ եմ մեր ընկերների համար: Վերջերս նշվում էր ՀՀ ՌՕՈւ օրը՝ շնորհավորում ենք մեր գործընկերներին: Մենք նույն երկինքն ենք կիսում և ոչ մի խնդիր չունենք: Մենք գործում ենք հստակ, համակարգված ու փոխկապակցված: Շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները նոր ավիացիոն տեխնիկա կստանան, շատ ուրախ եմ նրանց համար և նույնիսկ մի քիչ էլ նախանձում եմ՝ մենք էլ ենք ուզում այդպիսի ինքնաթիռներ»,-ասել է նա, հայտնում է «Sputnik Արմենիան»:

«ՍՈւ-30 ինքնաթիռը, որը տեղակայվելու է «Շիրակ» օդանավակայանում, լավագույններից է աշխարհում: Եվ սա գովազդ չէ, դա իրոք այդպես է: ..Շատ լավ է, որ ՀՀ ՊՆ օդաչուներն արդեն վերաորակավորուոմ են անցնում, ինքնաթիռներն արդեն շուտով այստեղ կլինեն: Մենք պարբերաբար կայցելենք մեր հայ գործընկերներին, փորձի փոխանակում կանենք»,-ասել է բազայի պետը:

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել կործանիչներ, և որ հավանականություն կա, որ խոսքը ռուսական ՍՈւ-30 կործանիչների մասին է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---