«Ուղղությունը՝ Հայաստան». Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցառումը նվիրված էր տուրիզմի զարգացմանը28 հունիսի 2019 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրել է «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը: Այն կայացավ Բանկի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ վերջինիս «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի սահմաններում: Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած բիզնեսմեններն են ու նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում: «Մեր նպատակն է, որ զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններն այստեղ գալով և միմյանց ճանաչելով, կիսեն իրենց փորձն ու բարելավեն իրենց ծառայությունները: Հայաստանում սա մեր առաջին քայլը չէ զբոսաշրջության զարգացման համար. մենք արդեն երկու տարի անվճար թրեյնինգներ ենք իրականացնում այդ ոլորտի աշխատակիցների համար, որոշումներ կայացնողների համար: Ունենք 4 թեմաներ, որոնք հաջողությամբ ներկայացրել ենք և շուրջ 100 մասնակից արդեն ունեցել ենք և հետագայում էլ շարունակելու ենք այդ ուղղությունը: Մենք աշխատում ենք այս երկրում և մեր համար շատ կարևոր է, որ տնտեսության ցանկացած ճյուղում, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը զարգացում ապրի» ,- նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: «Մեր նպատակը պարզ է, բայց շատ հավակնոտ: Ցանկանում ենք Հայաստանի քարտեզի վրա ստեղծել տուրիզմի զարգացման բոլորովին նոր կետեր: Օրինակ՝ Տավուշի Չինչին գյուղը: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես գիշերել, ժամերով նստել կիրճի եզրին ու թեյ խմել, կամ մեկ ուրիշ բան: Դա հիանալի վայր է: Ուրախ ենք, որ կարողացանք գործակցել Բանկի հետ՝ իր առաջարկած ինովացիոն նոր ձևաչափով: Բանկը ներառում է այն մոդուլները, որոնք նաև ներառված են տուրիզմի զարգացման մեր ծրագրերում: Սա թույլ է տալիս բանկի հաճախորդներին ընդլայնել բիզնես գաղափարները, զբոսաշրջության զարգացման մտքերը համատեղել գյուղատնետսության հետ և կազմել ավելի որակյալ բիզնես նախագծեր» ,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը նպաստելու նպատակով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում շուրջ 5 տարի կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ: Առայսօր զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են Բանկի կողմից կազմակերպված դասընթացներին, ձեռք բերել բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |