Ակտիվացնել իր դերը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համար կնշանակի որոշել, թե ում` Երեւանի թե Բաքվի հետ փչացնել հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ակտիվացնել իր դերը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համար կնշանակի որոշել, թե ում` Հայաստանի թե Ադրբեջանի հետ փչացնել հարաբերությունները: Այդ մասին Մոսկվայում «Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար աշխատակից Անդրեյ Զագորսկին: Նրա կարծիքով, Ռուսաստանին ձեռնատու չէ տարբերակներից եւ ոչ մեկը:



«Ուստի մենք չենք կարող պարտադրել մեր հայեցակարգը: Եվ շարունակում ենք հավատարիմ մնալ ստատուս-կվոյի քաղաքականությանը: Սակայն սա չի նշանակում, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է հրաժարվեն առավել սերտ համագործակցությունից այլ ոլորտներում»,-ընդգծել է ռուս փորձագետը, հաղորդում է Բրյանսկ.ռու-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---