Թուրքիան ռազմատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին![]() 29 հունիսի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հունիսի 28-ին հայտարարել է Սիրիայի հետ սահման հատուկջոկատայիններ և ռազմատեխնիկա գործուղելու մասին: Հաթայ սահմանամերձ շրջան զրահատեխնիկայի շարասյուն է եկել և հատուկ նշանակության ջոկատներ: Բացի այդ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Սիրիայի բանակի դիրքերին «արդյունավետ հարվածի» մասին, որտեղից գնդակոծվում էին Թուրքիայի ԶՈւ դիտակետերը Իդլիբում, գրում է Deutsche Welle-ն Anadolu-ի վրա հղումով: Հունիսի 27-ին գնդակոծության հետևանքով Իդլիբում թուրք զինծառայող էր սպանվել: Եվս 3 զինծառայող վիրավորել էր: Անկարան հայտարարել է, որ «ամենակոշտ պատասխանն է տալու Իդլիբում դիտակետերի գնդակոծմանը»: Իդլիբ գավառը, որտեղ մոտ 3 մլն քաղաքացիական անձ կա, մնում է Սիրիայի զինյալ ընդդիմության վերջին հենակետը՝ տարածաշրջանը հիմնականում վերահսկում է «Ալ Քայիդային» հարող «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորումը: Ապրիլից սկսած կառավարական ուժերը գրոհում են ապստամբներին՝ փորձելով դուրս մղել նրանց տարածաշրջանից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |