ԵԱՀԿ-ն ողջունում է ձերբակալվածների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև![]() 29 հունիսի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է ձերբակալվածների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև, հայտնում է ԵԱՀԿ կայքը: Այդ հարցը Լայչակը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը: Ըստ ԵԱՀԿ նախագահի, դա ցույց է տալիս, որ երկխոսությունը կարող է դրական արդյունք տալ հակամարտությունից տուժած մարդկանց համար: Նա նաև աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին ն համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածության նվազմանն ու խաղաղությանը և բանակցություններում առաջընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանը: Միջնորդներն, իրենց հերթին, տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ապրիլի 15-ին Մոսկվայում և հուլիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու քաղաքացու են փոխանակել։Գործողությունը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան և ադրբեջանական Քասախ քաղաքներին կից միջպետական ճանապարհի մի հատվածում: Ադրբեջանի քաղաքացին 2019-ին մարտի 16-ին ձերբակալված Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովն է, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 2017 թվականի հունիսի 20-ին ձերբակալված Զավեն Կարապետյանը:ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է, որ այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |